Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը հանձնառու է կարգավորման այնպիսի միջավայրի, որը կհարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը հանձնառու է կարգավորման այնպիսի միջավայրի, որը կհարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը
11.11.2019 | 21:36

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին, ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն՝ ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնորոշման իրավունքի իրականացում առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - ասաց Մնացականյանը:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ